Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Միջոցներ աչքերի տակ առաջացած կապտուկների դեմ. 168.am

Միջոցներ աչքերի տակ առաջացած կապտուկների դեմ. 168.am

Շատ կանայք են ստիպված եղել առերեսվել այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպես աչքերի տակ կապտուկները: Դրանցից ազատվելուց առաջ, նախ՝ պետք է պարզել դրանց առաջացման պատճառները:

Կապտուկների առաջացման պատճառները

Աչքերի ներքևի հատվածի մաշկը համարվում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հայելին: Այնպես որ, նախ պետք է պատճառները փնտրել սեփական օրգանիզմում:  Առավել հաճախ հանդիպող պատճառներն են.

  • անքնությունը,
  • ալկոհոլի օգտագործումը,
  • երկարատև աշխատանքը,
  • չկարգավորված սննդակարգը,
  • սթրեսը և հոգնածությունը:


Աչքերի ներքևի հատվածներում կապտուկներ կարող են առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով.

  • վահանագեղձի գործառույթների խանգարումները,
  • երիկամների և լյարդի հիվանդությունները,
  • ալերգիան,
  • սրտանոթային համակարգի հիվանդությունները:


Եթե որոշել եք ազատվել այս խնդիրներից, ապա պետք է նախ՝ կարգավորել կենսակերպը: Եթե նույնիսկ դրանից հետո կապտուկները չվերանան, պետք է ուշադրություն դարձնել առողջությանը: Դրանք կարող են նաև ժառանգականության, սխալ դեղեր ընդունելու արդյունք լինել:

Եթե կապտուկներն առաջացել են սովորական հոգնածության պատճառով, այս դեպքում արդյունավետ կլինեն բնական դեղամիջոցները: Օգտակար է կարտոֆիլի դիմակը:

2 ճաշի գդալ եփված և տրորած կարտոֆիլին ավելացրեք մի քիչ տաք կաթ: Խյուսը տեղադրեք աչքերի ներքևի հատվածին: 10 րոպե անց կարող եք լվանալ խյուսը: Կարտոֆիլը փորձված միջոց է, այն արագ և արդյունավետ կերպով օգնում է ազատվել կապտուկներից և այտուցներից:

Կաթնաշոռն այս դեպքում նույնպես արդյունավետ է: 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռի մեջ մի քանի կաթիլ սև թեյ լցրեք: Խյուսը դրեք աչքերի շուրջ և թողեք մնա մի քանի րոպե:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ